AltaTMSi-ը համակարգ է, որը թույլ է տալիս ընկերություններին կառավարել իրենց հաճախորդների, աշխատակիցների եւ մեքենաների տվյալները, վերահսկել առաջադրանքների կատարումը, ապահովել հաղորդակցություն բջջային հավելվածի կամ GPS սարքի միջոցով եւ իրական ժամանակում հետեւել աշխատակիցների ու մեքենաների տեղաշարժին GPS քարտեզի վրա։
Հաճախորդների, աշխատակիցների, ծառայողական մեքենաների դատաբազայի ստեղծում եւ պահպանում բոլոր մանրամասներով։
Հաշվետվությունների ստացում ցանկացած ժամանակային կամ տվյալային կտրվածքով, ինչպես նաեւ կիլոմետրաժի վերաբերյալ
Քարտեզի վրա իրական ժամանակում ծառայողական մեքենաների, դրանց երթուղու, եւ աշխատակիցների խմբերի գտնվելու վայրի ցուցադրում
Առաջադրանքների ստեղծում՝ առաջադրանքին արդեն եղած դատաբազայից հաճախորդ, աշխատակից, աշխատակիցների խումբ, մեքենա կցելու հնարավորությամբ։
Ներկառուցված նավիգատոր եւ SMART համակարգի միջոցով որոշվող ամենաօպտիմալ երթուղու ցուցադրություն
Ընթացիկ եւ կատարված առաջադրանքների մասին մանրամասն տեղեկատվության ցուցադրում եւ պահպանում
Ծրագիրը հասանելի է iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար
Առաջադրանքների ակնթարթային ընդունում կամ մերժում՝ մեկնաբանություն թողնելու հնարավորությամբ։
AltaTMSi-ի պարզ եւ հասկանալի ինտերֆեյսը թույլ կտա հեշտությամբ օգտվել մեր միասնական համակարգի բոլոր գործառույթներից։
Առաջադրանքի կատարման ամբողջական գործընթացի հետեւում՝ համապատասխան կարգավիճակներով (ընթացքում է, ավարտված է, ժամկետանց է եւ այլն)։
Ծանուցումներ մոտալուտ առաջադրանքների, դրանց ընդունման եւ կատարման, աշխատակիցների արձակուրդների, մեքենայի տեխզննման ժամկետների եւ այլնի մասին
Ձեր տրամադրության տակ՝ ցանկացած խնդրի դեպքում։
Հնարավորություն ստեղծելու տարբեր մենեջերների՝ տարբեր գործառույթներով եւ/կամ սահմանափակումներով։
Աշխատանքի միտումների բացահայտում՝ ներկա եւ անցյալ կատարողականի վերլուծության միջոցով։